«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի մասին։
«Մեզ մի դրեք տիտղոսի համար պայքարի մեջ։ Պետք է կենտրոնանալ մեր վրա, նպատակը պարզ է։ Մենք բավականին լավ անցկացրինք մրցաշրջանի առաջին կեսը և ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ: Կարծում եմ՝ 39 միավորն առաջին շրջանում այնքան էլ վատ չէ, բայց հիմա պետք է ավելին անել»,- Պիոլիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
«Միլանը» 20 խաղում 42 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջին տեղում «Ինտերն» է (51 միավոր), երկրորդում՝ «Յուվենտուսը» (46):