Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին կատակել է Լիոնել Մեսսիի հասցեին, ով ներկա չի եկել ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը։
«Մրցանակի հաղթողն այստեղ չէ, ուստի ինչ-որ մեկը պետք է վերցնի այս գավաթը: Ես այն կտանեմ ինձ հետ։
Ես երբեք չեմ հաղթել այս մրցանակը, ուստի այն կպահեմ ինձ մոտ», — Անրիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Մայամիի Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
























































