Հունվարի 14-ին «Միլանը» Իտալիայի առաջնության 20-րդ տուրում 3-1 հաշվով հաղթել է «Ռոմային»։
Միլանցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Յասին Ադլին և Թեո Էրնանդեսը, ինչպես նաև հարձակվող Օլիվյե Ժիրուն։
Այսպիսով, «Միլանը» դարձավ Ա Սերիայի պատմության մեջ առաջին ակումբը, որի կազմում երեք տարբեր ֆրանսիացիներ մեկ խաղում գոլ են խփել։
20 տուրից հետո «Միլանը» 46 միավորով երրորդն է Ա Սերիայում։ Առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտերը» (51 միավոր):