«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի։
Մրցանակին հավակնում էին նաև հարձակվող Ջենիֆեր Հերմոսոն և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լինդա Կայսեդոն։
2023 թվականին 25-ամյա իսպանուհին հաղթել է Չեմպիոնների լիգայում և Աշխարհի առաջնություններում, որտեղ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստուհի։
2023 թվականի հոկտեմբերին Բոնմատին ստացավ «Ոսկե գնդակը» France Football ամսագրի կողմից։
























































