Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը:
Տղամարդկանց առաջնությունում Դավիթ Տիրատուրյանը հաղթեց գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին։ Դավիթը սկզբնախաղից մեծ առավելություն ստացավ և պահպանեց այն մինչև խաղի ավարտը: Հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։ Սամվելը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանին: Ռոբերտ Փիլիպոսյան — Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան — Մամիկոն Ղարիբյան, Ռոբերտ Հովհաննիսյան — Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց առաջնությունում 3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր ունեն 2 միավոր:
Կանանց առաջնությունում Մելինե Հարությունյանը սև խաղաքարերով հաղթեց Հայաստանի կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանին: 3-րդ խաղափուլում կանանց պայքարում ոչ-ոքիներ չեն գրանցվել: Սուսաննա Գաբոյանը, Արփինե Գրիգորյանը, Միլենա Գասպարյանը և Պոլինա Կոբակը համապատասխանաբար հաղթեցին Մարիամ Ավետիսյանին, Ալվարդ Ստեփանյանին, Աննա Խաչատրյանին և Մարիամ Խաչատրյանին:
Կանանց առաջնությունում 3-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Միլենա Գասպարյանը, ով հաղթել է բոլոր 3 խաղերում: