Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
11-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Յասին Ադլին։ 56-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 13 րոպե անց հյուրերի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կրճատեց հաշվի տարբերությունը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Հանդիպման վերջնամասում «Միլանից» գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Տեո Էռնանդեսը։
«Միլանը» 42 միավորով 3-րդ տեղում է։ «Ռոման» 29 միավորով 9-րդն է։
























































