Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը:
Տղամարկանց առաջնությունում հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը: Էրիկ Չաքրյան — Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան — Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան — Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, ովքեր ունեն 1,5 միավոր:
Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը: Մարիամ Ավետիսյան — Պոլինա Կոբակ և Աննա Խաչատրյան — Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 2 միավոր: