«Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Todofichajes-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։
Խվիչայի հնարավոր տրանսֆերը ՊՍԺ-ին կարժենա առնվազն 120 միլիոն եվրո։ Հենց այդքան է սահմանել նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը որպես ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման արժեք։
Վրացի վինգերի աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
























































