Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է Օլե Գունար Սուլշերի` Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման հարցը։
Մասնագետն այս պաշտոնի հիմնական թեկնածուներից է, հայտնում է Folbollskanalen-ը։
Ներկայումս Շվեդիայի հավաքականը մարզիչ չունի։ Յաննե Անդերսոնը հեռացավ թիմից Եվրո-2024-ի ընտրական փուլից հետո։
Սուլշերը դեռ աշխատանք չունի «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։
























































