2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության համար Կոտ դ’Իվուար թռիչքի ժամանակ Գամբիայի հավաքականի մի քանի խաղացողներ կորցրել են գիտակցությունը ինքնաթիռում թթվածնի պակասի պատճառով, հայտնում է աֆրիկյան ֆուտբոլի նորություններին նվիրված էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Գամբիայի հավաքականի գլխավոր մարզիչն էլ հայտնել է, որ եթե թռիչքը ձգվեր ևս 30 րոպե, ապա ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ կմահանային։
Հիշեցնենք, որ նախնական զննությամբ սրահում հայտնաբերվել է ճնշման և թթվածնի կորուստ։ Տեխնիկական անսարքության պատճառները հետաքննվում են։ Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ աշխատում է օպերատիվ լուծում գտնելու ուղղությամբ, որպեսզի թիմը հնարավորինս շուտ կարողանա մեկնել Կոտ դ’Իվուար մայրցամաքային առաջնությանը:
























































