«Կանզաս Սիթին» MLS-ի առաջնության իր հանդիպումը Մայամիի «Ինտերի» հետ տեղափոխել է ավելի մեծ մարզադաշտ:
«Կանզաս Սիթիի» տնային մարզադաշտը տեղավորում է 18467 հանդիսական, իսկ Լիոնել Մեսսիի «Ինտերի» դեմ խաղի տոմսերի պահանջարկը զգալիորեն գերազանցում է մարզադաշտի հնարավորությունները:
Այդ իսկ պատճառով հանդիպումը տեղի կունենա ամերիկյան ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտում, որը տեղավորում է 76416 հանդիսական։ Մարզադաշտը NFL-ի «Կանզաս Սիթի Չիֆսի» տնային մարզադաշտն է:
«Կանզաս Սիթի»-«Ինտեր Մայամի» խաղը կկայանա ապրիլին։
«Կանզաս Սիթի Չիֆսի» տնային մարզադաշտը․

























































