Այս շաբաթ Կոտ դ’Իվուարում կմեկնարկի Աֆրիկայի Ազգերի գավաթի թվով արդեն 34-րդ մրցաշարը։ Մրցաշարը կանցկացվի հունվարի 13-ից մինչև փետրվարի 11-ը։
Մրցաշարի գործող չեմպիոնը Սենեգալի հավաքականն է, որը 2022 թվականի մրցաշարի եզրափակիչում հաղթեց Եգիպտոսին։
Մրցաշարի ամենատիտղոսակիր թիմը Եգիպտոսի հավաքականն է, որը 7 անգամ դարձել է Աֆրիկայի չեմպիոն։ 5 անգամ հաջողության է հասել Կամերունի ընտրանին, 4 անգամ՝ Գանան, 3 անգամ՝ Նիգերիան։
Մրցաշարի մասնակիցները
Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։ Բոլոր թիմերը բաժանվել են ըստ խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական մասնակից (ընդհանուր առմամբ՝ 6 խումբ):
A խումբ
Կոտ դ’Իվուար, Նիգերիա, Հասարակածային Գվինեա, Գվինեա Բիսաու;
B խումբ
Եգիպտոս, Գանա, Կաբո Վերդե, Մոզամբիկ;
C խումբ
Սենեգալ, Կամերուն, Գվինեա, Գամբիա;
D խումբ
Ալժիր, Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Անգոլա;
E խումբ
Թունիս, Մալի, ՀԱՀ, Նամիբիա;
F խումբ
Մարոկկո, Կոնգո, Զամբիա, Տանզանիա:
Խմբերից երկու լավագույն թիմերը, ինչպես նաև լավագույն արդյունք գրանցած 3-րդ տեղը զբաղեցրած չորս թիմերը անցնում են փլեյ-օֆֆ: