Հայ հրաձիգների համար մեկնարկում է մարզական 2024 թվականը։
Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։
Տարվա առաջին ստուգատեսին մեր թիմը կներկայանա հետևյալ կազմով՝
Ատրճանակ մրցաձև՝
Բենիկ Խլղաթյան
Գևորգ Մելքոնյան
Էլմիրա Կարապետյան
Նարե Գաբրիելյան
Հրացան մրցաձև՝
Հրաչ Բաբայան
Հայ հրաձիգները միջազգային ստուգատեսում հանդես կգան հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ: