Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատասխանել է այն հարցին, թե ով պետք է ստանա ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Մրցանակի համար կպայքարեն Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Լիոնել Մեսսին (Ինտեր Մայամի):
«Իմ կարծիքով՝ Հոլանդը պետք է ստանա մրցանակը, քանի որ նա հաղթել է Պրեմիեր լիգան, գավաթը և Չեմպիոնների լիգան։ Բացի այդ, նա կարողացավ շատ գոլեր խփել»,- բելգիացու խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 22 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































