Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի վերջին՝ «Սանդերլենդ» — «Նյուքասլ» հանդիպման ժամանակ, «կաչաղակների» վինգեր Էնթոնի Գորդոնը հումորով պատասխանել է մրցակցի պաշտպան Թրեյ Հեմին այն բանից հետո, երբ նա քաշել է նրա մարզաշապիկը:
«Սանդերլենդի» պաշտպանները ողջ հանդիպման ընթացքում հաճախ են քաշել Գորդոնի մարզաշապիկը։
«Եթե ցանկանում եք իմ մարզաշապիկը, կարող եք ստանալ այն խաղից հետո»,- Գորդոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Հաուի թիմն այս խաղում հաղթել է 3-0 հաշվով։
























































