Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի խորհրդանշական հավաքականը։
Խորհրդանշական հավաքականում ընդգրկված են «Մանչեսթեր Սիթիի» հինգ և «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ։
Դարպասապահ — Էդերսոն (Բրազիլիա, Մանչեսթեր Սիթի);
Պաշտպաններ — Ռուբեն Դիաս (Պորտուգալիա, Մանչեսթեր Սիթի), Ալֆոնսո Դևիս (Կանադա, Բավարիա), Կիմ Մին Ջե (Հարավային Կորեա, Բավարիա);
Կիսապաշտպաններ — Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, Ռեալ Մադրիդ), Կևին Դե Բրույնե (Բելգիա, Մանչեսթեր Սիթի), Ռոդրի (Իսպանիա, Մանչեսթեր Սիթի), Լիոնել Մեսսի (Արգենտինա, Ինտեր Մայամի);
Հարձակվողներ — Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, Մանչեսթեր Սիթի), Հարի Քեյն (Անգլիա, Բավարիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, Պարի Սեն Ժերմեն):