«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն մեկնաբանել է կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերի՝ «Բավարիա» տեղափոխության մասին լուրերը, ինչպես նաև այն, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել Անգլիայի գավաթի «Բարնլիի» հետ հանդիպման (1:0) հայտացուցակում։
«Ի՞նչ գիտեմ Դայերի տեղափոխության մասին: Բացարձակ ոչինչ։ Նա վնասվածք ունի, քանի որ վնասվածք է ստացել երեկվա մարզմանը, ինչի պատճառով էլ չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։
Կարո՞ղ ենք մեզ թույլ տալ, որ Դայերը հեռանա Բեն Դեյվիսի վնասվածքի պատճառով: Այո», — ասել է Պոստեկոգլուն մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 5-ին, հայտնի դարձավ, որ «Բավարիան» համաձայնության է եկել Դայերի տեղափոխության վերաբերյալ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































