Հայտնի է՝ ով է ճանաչվել Հարավային Կորեայի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Այս տարի մրցանակին արժանացել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կիմ Մին Ջեն։
Նա մյունխենյան թիմի կազմը համալրել է 2023 թվականի ամռանը, իսկ մինչ այդ Ա Սերիայի չեմպիոն էր դարձել «Նապոլիի» հետ։ Նա նաև ճանաչվել էր Իտալիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի լավագույն պաշտպան։
Նշենք, որ «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մինչ այս 4 անգամ անընդմեջ ստացել էր այս մրցանակը։























































