«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է Sky Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառ երկարաձգել է պայմանագիրն իտալական թիմի հետ, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 խաղի, որոնցում չորս անգամ գրավել է մրցակիցների դարպասը և հինգ գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։