Իտալիայի առաջնության տասնութերորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տարավ իր հերթական հաղթանակը նվազագույն առավելությամբ (1-0)։
Թուրինյան ակումբի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գերազանցել է Կարլո Անչելոտիի ռեկորդն Ա Սերիայում։
Ալեգրիի համար սա 76-րդ հաղթանակն էր Ա Սերիայում՝ նվազագույն առավելությամբ։ Իսկ Անչելոտին, ով իտալական ֆուտբոլում աշխատել է այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Պարման», «Միլանը» և «Նապոլին», ունի 75 այդպիսի հաղթանակ։
Հաջորդ տուրում «Յուվենտուսը» կխաղա «Սալերնիտանայի» հետ։