«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է թուրինյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես դեռ պետք է մտածեմ այդ մասին, խոսեմ ակումբի հետ: Ես արդեն ասացի, որ այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում, բայց դրա մասին ավելի ուշ կխոսենք: Ցանկանում եմ վայելել բոլոր խաղերը մինչև մրցաշրջանի ավարտը»,- Ռաբյոյի խոսքն է մեջբերել լրագրող Ալֆրեդ Պեդուլլայի կայքը։
Ռաբյոն այս մրցաշրջանում թուրինյան թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։