Անհավանական դեպք է տեղի ունեցել շոտլանդական ֆուտբոլի Չեմպիոնշիփում՝ «Ռեյթ Ռովերս»-«Արբրո» խաղում։
Երկրորդ խաղակեսում հյուրերը պարտվում էին 0-2 հաշվով, և, այլընտրանք չունենալով, մարզիչը որոշեց խաղադաշտ դուրս բերել թիմի երկրորդ դարպասապահ Ալասդեյր Ադամսին, բայց․․․ հարձակվողի դիրքում։ Այս խաղում նա նաև նշեց իր դեբյուտը շոտլանդական երկրորդ լիգայում, մինչ այդ նա հանդես էր եկել միայն ցածր դիվիզիոններում։
Հանդիպման 75-րդ րոպեին նա հեռահար գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։
Անսպասելի հաջողությունից ոգեշնչված՝ հյուրերի խաղացողները հինգ րոպե անց խփեցին երկրորդ գոլը՝ կարողանալով հավասարեցնել հաշիվը և ոչ-ոքի արդյունք գրանցել այդ խաղում: