Հարավային Կորեայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա Ասիայի գավաթի մրցաշարի համար, որը կմեկնարկի 2024 թվականի հունվարին։
Թիմի հայտացուցակում են ընդգրկվել թիմի ավագ, «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Սոն Հին Մինը, «Վուլվերհեմթոնի» այս մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ Հվան Հի Չանը, ինչպես նաև կիսապաշտպան Լի Կան Ինը ՊՍԺ-ից և «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն։

























































