Ֆուտբոլի և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշը։
Էդերսոնը զբաղեցրել է առաջին տեղը վարկանիշում։ Բրազիլացին հինգ տիտղոս է նվաճել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Լավագույն եռյակում ընդգրկվել են Էմիլիանո Մարտինեսը և Տիբո Կուրտուան: Հաջորդիվ լավագույն հնգյակում են Լա Լիգան ներկայացնող դարպասապահները՝ Տեր Շտեգենն ու Օբլակը։
Լավագույն տասնյակում ըդգրկվել են նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ Դոնարումա, Բունու, Ալիսոն, Օնանա, Մենյան։

























































