Transfermarkt-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների վարկանիշը, որոնց տրանսֆերային արժեքն ամենաբարձր աճն է գրանցել 2023 թվականին։
Վարկանիշի առաջատարը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է․ նրա տրանսֆերային արժեքը բարձրացել է 70 մլն եվրոյով։ Անգլիական «Բրայթոնի» 19-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը երկրորդ տեղում է, իսկ «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը՝ երրորդ։ Ֆերգյուսոնի տրանսֆերային արժեքը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 65 անգամ՝ 1 մլն եվրոյից հասնելով 65 մլն եվրոյի, իսկ Յամալի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 60 մլն եվրո․ նախորդ տարի Transfermarkt-ն ընդհանրապես չէր գնահատել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ, 180 (+70) միլիոն եվրո).
2. Էվան Ֆերգյուսոն (Բրայթոն, 65 (+64) միլիոն եվրո).
3. Լամին Յամալ (Բարսելոնա, 60 (+60) միլիոն եվրո).
4. Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ, 60 (+54) միլիոն եվրո).
5. Մոյսես Կայսեդո («Չելսի», 90 (+52) միլիոն եվրո):
6. Չավի Սիմոնս (ՌԲ Լայպցիգ, 70 (+52) միլիոն եվրո).
7. Ռասմուս Հոյլունդ (Մանչեսթեր Յունայթեդ, 65 (+50) միլիոն եվրո):
8. Տակեֆուսա Կուբո (Ռեալ Սոսյեդադ, 60 (+48) միլիոն եվրո):
9. Ժերեմի Դոկու (Մանչեսթեր Սիթի, 65 (+47) միլիոն եվրո).
10. Լևի Քոլուիլ (Չելսի, 55 (+45) միլիոն եվրո)
























































