Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում կայացել է Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Ըստ վիճակահանության արդյունքների՝ «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կխաղա «Ալ-Ֆեյհայի» դեմ։ «Ալ-Հիլալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Նեյմարը, կհանդիպի իրանական «Սեպահանի» հետ, իսկ Կարիմ Բենզեմայի «Ալ-Իթթիհադը» կհանդիպի ուզբեկական «Նավբահոր» ակումբի հետ:
1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները.
Արևմուտք
Նասաֆ (Ուզբեկստան) — Ալ-Այն (ԱՄԷ)
Ալ-Ֆեյհա (Սաուդյան Արաբիա) — Ալ-Նասր (Սաուդյան Արաբիա)
Սեպահան (Իրան) — Ալ-Հիլալ (Սաուդյան Արաբիա)
Նավբահոր (Ուզբեկստան) — Ալ-Իթթիհադ (Սաուդյան Արաբիա).
Արևելք
Չոնբուկ (Հարավային Կորեա) — Պոհանգ (Հարավային Կորեա)
Ուլսան (Հարավային Կորեա) — Վանֆորե Կոֆու (Ճապոնիա)
Շանդոնգ (Չինաստան) — Կավասակի (Ճապոնիա)
Բանգկոկ Յունայթեդ (Թաիլանդ) — Յոկոհամա Ֆ. Մարինոս (Ճապոնիա).
Փետրվարի 12-ին, 13-ին և 14-ին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։ Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, 20-ին և 21-ին։
























































