Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն՝ Սամարկանդում ավարտված մրցաշարում 13 հնարավորից վաստակելով 10 միավոր:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 8 միավոր: Տիգրան Պետրոսյանը վաստակել է 7.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7 միավոր:
Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել Անաստասիա Բոդնարուկը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը՝ վաստակելով 6.5 միավոր: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 6, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 5 միավոր:
Դեկտեմբերի 29-30-ը կանցկացվի կայծակնային շախմատի առաջնությունը: