ESPN-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023 թվականի խորհրդանշական հավաքականը։ Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են.
Դարպասապահ՝ Մարտինես (Աստոն Վիլա).
Պաշտպաններ՝ Ուոքեր (Մանչեսթեր Սիթի), Սալիբա (Արսենալ), Կոնսա (Աստոն Վիլա), Բերն (Նյուքասլ):
Կիսապաշտպաններ՝ Ռոդրի (Մանչեսթեր Սիթի), Ռայս (Արսենալ), Էդեգոր (Արսենալ):
Հարձակվողներ՝ Սալահ (Լիվերպուլ), Հոլանդ (Մանչեսթեր Սիթի), Սոն (Տոտենհեմ):
Հիշեցնենք, որ 2023 թվականին ԱՊԼ-ի չեմպիոն է դարձել է «Մանչեսթեր Սիթին»։
«Լիվերպուլն» այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնի «Արսենալը», իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Աստոն Վիլան»։