«Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասը տեղափոխվել է Լայպցիգ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 25 մլն եվրո։
24-ամյա մակեդոնացին պայմանագիր է կնքել մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Նա նոր ակումբին կմիանա հունվարի 1-ին։
Էլմասը «Նապոլիում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Նա նեապոլցիների կազմում անցկացրել է 189 հանդիպում, դարձել 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































