Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հայտնվել է Պրեմիեր լիգայի չորս ակումբների և ֆրանսիական ՊՍԺ-իուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Անգլիական ակումբներից վրացի կիսապաշտպանին հավակնում են ձեռք բերեկլ «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան 2022 թվականի մարտին 13,3 միլիոն եվրոյով դարձավ իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ և առաջին տարում իր ակումբին հասցրեց հաղթանակի Ա Սերիայում։
Այս մրցաշրջանում վրացի կիսապաշտպանը նեապոլցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































