CIES-ը (Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն) հրապարակել է 2003 թվականին կամ ավելի ուշ ծնված լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Ընտրվել են ֆուտբոլիստներ ինը դիրքերում, ֆուտբոլիստները դասակարգվել են ըստ դիրքերի, որտեղ նրանք ամենաշատն են խաղացել ընթացիկ կամ արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում:
Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկվել է 270 ֆուտբոլիստ՝ 30 ֆուտբոլիստ ամեն դիրքում։ Այս ցանկում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջուդ Բելինգհեմը, Չավի Սիմոնսը, Ալեխանդրո Բալդեն, Ալեխանդրո Գարնաչոն, Ջորջիո Սկալվինին, Գավին, Վարեն Զաիր-Էմերին, Ֆլորիան Վիրցը, Ջամալ Մուսիալան։
Հայաստանի հավաքականի և պորտուգալական «Կասա Պիա» ակումբի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը ևս ընդգրկվել է այս վարկանիշում։ Արթուրը 28-րդն է լավագույն աջ վինգերների վարկանիշում։ Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի առաջնության շրջանակում, մեկական հանդիպում Պորտուգալիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղերում․ Պորտուգալիայի գավաթի խաղում նա դարձել է նաև գոլի հեղինակ։
«Ռեալ Սոսեյդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը 9-րդն է լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանների վարկանիշում։
Լավագույն դարպասապահ
1․ Գիյոմ Ռեստ — Թուլուզա
2․ Պավլո Իսենկո — Վորսկլա
3․ Քրիս Բրեդի — Չիկագո
Լավագույն կենտրոնական պաշտպան
1․ Ջորջիո Սկալվինի — Ատալանտա
2․ Լուկաս Բերալդո — Սան Պաոլո
3․ Անտոնիո Սիլվա — Բենֆիկա
Լավագույն ձախ պաշտպան
1․ Ալեխանդրո Բալդե — Բարսելոնա
2․ Լևի Քոլվիլ — Չելսի
3․ Միլոշ Կերկես — Բորնմուտ
Լավագույն աջ պաշտպան
1․ Արնաու Մարտինես — Ժիրոնա
2․ Ռիկո Լյուիս — Մանչեսթեր Սիթի
3․ Աուգուստին Գիա — Սան Լորենցո
Լավագույն կենտրոնական կիսապաշտպան
1․ Գավի — Բարսելոնա
2․ Իսմաիլ Դոուկուրե — Ստրասբուր
3․ Վարեն Զաիր Էմերի — ՊՍԺ
Լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպան
1․ Ջուդ Բելինգհեմ — Ռեալ
2․ Ֆլորիան Վիրց — Բայեր
3․ Ջամալ Մուսիալա — Բավարիա
․․․․
9․ Արսեն Զախարյան — Ռեալ Սոսեյդադ
Լավագույն ձախ վինգեր
1․ Ալեխանդրո Գարնաչո — ՄՅՈՒ
2․ Վալենտին Բարկո — Բոկա Խունիորս
3․ Բրայան Ագիրե — Նյուելս Օլդ Բոյս
Լավագույն աջ վինգեր
1․ Չավի Սիմոնս — Լայպցիգ
2․ Վիլֆրեդ Գնոնտո — Լիդս
3․ Յոան Բակայոկո — ՊՍՎ
․․․․
28․ Արթուր Սերոբյան (Հայաստան) — Կասա Պիա
Լավագույն կենտրոնական հարձակվող
1․ Ռասմուս Հոյլունդ — ՄՅՈՒ
2․ Էվան Ֆերգյուսոն — Բրայթոն
3․ Մարկոս Լեոնարդո — Սանթոս