«Նապոլին» Ա Սերիայի 17-րդ տուրում պարտվել էր «Ռոմային» (0-2), սակայն թիմի գլխավոր մարզչի փորձությունները միայն դրանով չեն ավարտվել։
Վալտեր Մացարին խաղից հետո թիմի հետ չի մեկնել Նեապոլ, հայտնում է Repubblica-ն։
Մացարին խաղից հետո երկար սպասել է հետխաղյա ասուլիսին մասնակցելու համար և այդ պատճառով ուշացել է ակումբային ավտոբուսի մեկնումից։
Այդ պատճառով մասնագետը ստիպված է եղել տաքսիով Հռոմից Նեապոլ մեկնել (220 կիլոմետր)։