Միլանի «Ինտերն» ամենահուսալի պաշտպանությունն ունի թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։ Սիմոնե Ինձագիի թիմը 17 խաղում բաց է թողել ընդամենը 7 գնդակ։
Երկրորդն այս ցուցանիշով ֆրանսիական «Նիցան» է՝ 9 բաց թողնված գնդակ։ 3-4-րդ տեղերը կիսում են իտալական և իսպանական գրանդները՝ «Յուվենտուսը» և «Ռեալը»՝ 11-ական բաց թողնված գնդակ։ Հետաքրքիր է, որ այս ցուցանիշով լավագույն թիմերի ցանկում է նաև իտալական «Բոլոնիան»։
Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում․
1․ Ինտեր — 7 բաց թողնված գնդակ
2․ Նիցա — 9 բաց թողնված գնդակ
3-4․ Յուվենտուս — 11 բաց թողնված գնդակ
3-4․ Ռեալ Մադրիդ — 11 բաց թողնված գնդակ
5-6․ Բոլոնիա — 12 բաց թողնված գնդակ
5-6․ Բայեր — 12 բաց թողնված գնդակ
7․8․ ՊՍԺ — 14 բաց թողնված գնդակ
7-8․ Լիլ — 14 բաց թողնված գնդակ
ԱՊԼ-ի ակումբներից ամենահուսալի պաշտպանությունն ունեն «Լիվերպուլն» ու «Արսենալը», որոնք այս պահի դրությամբ բաց են թողել 16-ական գնդակ, իսկ ահա թոփ-5 լիգաներում ամենաարդունավետ թիմը՝ «Բավարիան», բաց է թողել 15 գնդակ, այնքան, որքան իսպանական «Լաս Պալմասն» ու ֆրանսիական «Բրեստը»։