Մյունխենի «Բավարիան» շարունակում է մնալ ամենաարդյունավետ թիմը թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ։ Թոմաս Տուխելի թիմը 49 գնդակ է խփել Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի առաջին շրջանում։
Գերմանական ևս մեկ թիմ՝ «Բայերը», երկրորդն է այս ցանկում 46 գոլով։ Նշենք, որ «Բավարիան» նաև մեկ խաղ պակաս է անցկացրել։
Լավագույն հնգյակում են նաև ՊՍԺ-ն, «Ժիրոնան» և «Ինտերը»։ Ընդհանուր առմամբ Բունդեսլիգան և ԱՊԼ-ն 4-ական ներկայացուցիչ ունեն 12 ամենաարդյունավետ թիմերի ցանկում։ Երկու ներկայացուցիչ ունի Լա լիգան, մեկական՝ Լիգա-1-ը և Ա Սերիան։
Ամենաարդյունավետ թիմերը թոփ-5 լիգաներում․
1․ Բավարիա — 49 գոլ
2․ Բայեր — 46 գոլ
3․ ՊՍԺ — 43 գոլ
4․ Ժիրոնա — 42 գոլ
5․ Ինտեր — 41 գոլ
6․ Մանչեսթեր Սիթի — 40 գոլ
7․ Ռեալ — 39 գոլ
8-9․ Լայպցիգ — 38 գոլ
8-9․ Աստոն Վիլա — 38 գոլ
10-12․ Լիվերպուլ — 37 գոլ
10-12․ Տոտենհեմ — 37 գոլ
10-12․ Շտուտգարտ — 37 գոլ