Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ վերընտրվելուց հետո վստահեցրել է՝ ավելի ակտիվ են աշխատելու ՀՖՖ շահառուների հետ։
«Շնորհակալություն եմ հայտնում Արաս Օզբիլիզին, շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում մամուլում և այլուր տարբեր մարդկանց կողմից հնչած քննադատության համար, որը կառուցողական էր։ Վստահեցնում եմ, որ ավելի ակտիվ ենք աշխատելու մեր շահառուների հետ՝ տարբեր կոմիտեների միջոցով և ուղիղ։
Եթե որևէ ակումբի ղեկավար ցանկություն չունի աշխատելու անձամբ ինձ հետ, կարծում եմ՝ կան բազմաթիվ մեխանիզմներ, բազմաթիվ մարմիններ, որոնց միջոցով կարելի է ձայնը լսելի դարձնել»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։
























































