Ամերիկյան «Ինտեր Մայամին» ցուցադրել է թիմի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիի նոր սանրվածքը։ Լուսանկարը հրապարակվել է ակումբի սոցցանցում։

Ավելի վաղ Մեսսին ճանաչվել էր Արգենտինայի՝ տարվա լավագույն մարզիկ։ Այս տարի Մեսսին ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նվաճել է Լիգա 1-ի հաղթողի տիտղոսը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Նրա հետ առաջին գավաթն է նվաճել նաև «Ինտեր Մայամի» ակումբին (Լիգաների գավաթ), իսկ հոկտեմբերին Մեսսին դարձել է Ոսկե Գնդակի ութակի դափնեկիր։ Հարձակվողը յոթերորդ անգամ ճանաչվել է նաև տարվա լավագույն խաղացող՝ Goal.com-ի վարկածով։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմենից» ազատ գործակալի կարգավիճակով: Նախկինում արգենտինացին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս պահին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը 36 տարեկան է։























































