«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Ալ-Իթթիֆակի» դեմ խաղում (3:1):
73-րդ րոպեին Կրիշտիանուն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ Մինչ այդ նա գոլային փոխանցում էր կատարել Մարսելո Բրոզովիչին։
Պորտուգալացին խփել է իր 51-րդ գոլը 2023 թվականին։ Ավելի շատգոլ խփել է միայն «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը (52), որը նախկինում հանդես է եկել «Տոտենհեմում»: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նույնպես ունի 51 գոլ։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Նախկինում պորտուգալացին ներկայացնում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։























































