FourFourTwo պարբերականը կազմել է 1980-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այսպիսով, արգենտինացի Դիեգո Մարադոնան ճանաչվել է այդ ժամանակահատվածի լավագույն ֆուտբոլիստ։ Երկրորդ տեղում ֆրանսիացի Միշել Պլատինին է։ Երրորդ տեղը զբաղեցրել է Նիդեռլանդները ներկայացնող Մարկո վան Բաստենը։
1980-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ FourFourTwo-ի.
1. Դիեգո Մարադոնա
2. Միշել Պլատինի
3. Մարկո վան Բաստեն
4. Զիկո
5. Ֆրենկ Ռայկարդ
6. Գաետանո Սկիրեա
7. Ֆրանկո Բարեզի
8. Ռուդ Գուլիտ
9. Կառլ-Հայնց Ռումենիգե
10. Ռոնալդ Կուման