Եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները՝ արգելափակելու Սուպերլիգայի ստեղծումը։
«Մենք հաղթեցինք դատավարությունը։ ՈՒԵՖԱ-ի մենաշնորհն ավարտվել է։ Ֆուտբոլն ազատ է։ Ակումբներին այլևս պատժամիջոցներ չեն սպառնում, նրանք կարող են ինքնուրույն որոշել իրենց ապագան»,- Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերնդ Ռայխարտի խոսքերն է մեջբերում A22-ը:
2021 թվականի ապրիլին 12 ակումբներ (Ռեալ Մադրիդ, Յուվենտուս, Բարսելոնա, Ատլետիկո Մադրիդ, Միլան, Ինտեր, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր Սիթի, Չելսի, Լիվերպուլ, Տոտենհեմ և Արսենալ) հայտարարեցին մրցաշարի ստեղծման մասին, սակայն ավելի ուշ շատերը հրաժարվեցին այս գաղափարից։ ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվել է։
2021 թվականի մայիսին Սուպերլիգան մեղադրել էր ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին մրցակցային օրենսդրությունը խախտելու մեջ։