Իտալական «Ինտերը» հանդես է եկել հայտարարությամբ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ․
«ՖԱ Ինտերնացիոնալեն վերահաստատում է իր դիրքորոշումը, որ եվրոպական ֆուտբոլի ապագա բարգավաճումը կարող է ապահովվել միայն ակումբների համատեղ ջանքերով Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) միջոցով՝ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ համագործակցությամբ:
Որպես ակումբ՝ մենք հավատարիմ ենք մնում այն արժեքներին, որոնք ընկած են Եվրոպական սպորտային մոդելի հիմքում։
Մենք աշխատում ենք ECA-ի միջոցով մեր գործընկեր ակումբների հետ՝ պաշտպանելու այդ արժեքները»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: