«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը նախատեսում է մոտ ժամանակներս ակտիվացնել աշխատանքները գվինեացի հարձակվողի տրանսֆերի ուղղությամբ։ Բացի «ռոսոներիներից», ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։
27-ամյա գվինեացին 2023/24 մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 14 խաղ, խփել 17 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։