Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի մասին։
«Մենք չենք փորձի կանգնեցնել Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներին։ Նրանք կարող են ստեղծել այն, ինչ ուզում են:
Հուսով եմ՝ նրանք որքան հնարավոր է շուտ կսկսեն իրենց մրցաշարը… երկու ակումբով։ Ֆուտբոլը չի վաճառվում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի կազմակերպիչները նախատեսում են, որ մրցաշարին կմասնակցի 64 ակումբ, որոնք կբաժանվեն երեք լիգայի։