Հայտնի է դարձել Եվրոպայի Սուպերլիգայի նոր ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի 64 ակումբ, որոնք կբաժանվեն երեք լիգայի։ Բոլոր լիգաներում մրցումները կանցկացվեն երկու փուլով՝ «լիգայի փուլ» և «փլեյ-օֆֆ փուլ»:
Այս պահին նոր մրցաշարի լիգաներն ունեն հետևյալ տեսքը.
Star լիգա — 16 թիմ, 2 խումբ 8 թիմով;
Gold լիգա — 16 թիմ, 2 խումբ 8 թիմով;
Blue — 32 ակումբ, 4 խումբ
Առաջին փուլում թիմերը կանցկացնեն երկու հանդիպում իրենց լիգաների շրջանակում (տանը և արտագնա): «Լիգայի փուլում» կկայանա ընդհանուր 14 հանդիպում։
Խմբի լավագույն չորս թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ Star լիգայից և Gold լիգայից: Blue լիգայից ընդամենը երկուական թիմ են դուրս գալու փլեյ-օֆֆ:
Փլեյ-օֆֆի փուլը կմեկնարկի անմիջապես 1/4 եզրափակիչից։ Քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի մրցումներում թիմերը կանցկացնեն երկու հանդիպում (տանը և արտագնա): Եզրափակիչը կկայանա չեզոք մարզադաշտում։
Star լիգայում վերջին տեղը զբաղեցրած երկու ակումբները կանցնեն Gold լիգա: Gold լիգայի լավագույն թիմերը դուրս կգան Star լիգա:
Gold լիգայից դուրս են մնում վատագույն արդյունք գրանցած երկու ակումբները, որոնց կփոխարինեն Blue լիգայի եզրափակիչի մասնակիցները։
Մրցաշրջանի վերջում 20 ակումբ դուրս է մնում Blue լիգայից։ Նրանց կփոխարինեն ազգային առաջնություններում լավագույն արդյունք գրանցած թիմերը։