Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և իտալական «Յուվենտուսի» միջև դատական վեճը 19,5 միլիոն եվրոյի սառեցված աշխատավարձի շուրջ կշարունակվի 2024 թվականին։ Այս մասին հայտնում է Goal-ը։
2023 թվականի հունիսին Ռոնալդուն դատի է տվել «Յուվենտուսին» չվճարված աշխատավարձերի պատճառով, որոնք առաջացել են COVID-19 համաճարակի ժամանակ։ Դեկտեմբերի 20-ին երկու կողմերն էլ ներկայացել էին դատարան՝ ներկայացնելու իրենց փաստարկները։
Ակնկալվում է, որ արբիտրաժային դատարանն իր վճիռը կհրապարակի հաջորդ տարվա ապրիլին, իսկ հաջորդ ամիս հնարավոր կլինի մեկ այլ դատական նիստ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն պնդում է, որ թուրինյան թիմն իրեն զգալի գումար է պարտք։ Այնուամենայնիվ, «Յուվենտուսը» պնդում է, որ պորտուգալացին հրաժարվել է իր աշխատավարձից 2021 թվականի օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդ» մեկնելիս։