Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բոլոնիան» արտագնա խաղում հաղթեց «Ինտերին»։
Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։
Լրացուցիչ ժամանակում Աուգուստոն առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ, սակայն հյուրերը կարողացան երկու անգամ գրավել Աուդերոյի դարպասը և հաղթանակ տոնել այս խաղում․ աչքի ընկան Բեուկեման և Նդոյեն։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 99-րդ րոպեին։
Այսպիսով «Բոլոնիան» դուրս եկավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ։