Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը բարձրացել է և նա «Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենի հետ գլխավորում է այս ցանկը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը նվազել է, և այժմ երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները գնահատվում են 110 մլն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» ներկայացուցիչ Ռաֆայել Լեաուն․ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։
Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։