«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին մեկնաբանել է Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ֆրոզինոնեից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4)։
«Գուցե մեկնարկային կազմի խաղացողները սովոր չեն փոխարինման դուրս գալ: Տարօրինակ կերպով, մենք ավելի լավ տեսք ունեինք, երբ խաղադաշտում կային այնպիսի խաղացողներ, որոնք այնքան էլ հաճախ չէին խաղացել այս մրցաշրջանում: Մենք պետք է մտածենք այս մասին:
Ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից։ Նրանք փորձեցին մեզ օգնել մինչև վերջ և արժանի չէին այս պարտությանը։ Ինձ դուր չեկավ, թե ինչպես մենք ավարտեցինք հանդիպումը, այնպես որ մենք մտածելու բան կունենանք»,- Mediaset-ին ասել է Մացարին։