Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին Goal-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Goal-ի տարվա լավագույն 5 ֆուտբոլիստները հետևյալն են.
1․ Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի/ՊՍԺ և Արգենտինայի հավաքական);
2․ Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, Նորվեգիայի հավաքական);
3․ Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ/Բորուսիա Դորտմունդ և Անգլիայի հավաքական);
4․ Կիլիան Մբապե (ՊՍԺ և Ֆրանսիայի հավաքական);
5․ Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի, Բելգիա)
Նշենք, որ 2023 թվականին Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին արժանացել է նաև «Ոսկե գնդակին»։