Բելգիական «Բրյուգեի» պաշտպան Տեյջոն Բյուկենենը Միլանի «Ինտերի» առաջնահերթ թեկնածուն է պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու համար:
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի թիմը մինչև գարուն կորցրել է Խուան Կուադրադոյին, ով վնասվածք է ստացել։
Tuttosport-ի տեղեկություններով՝ «ներաձուրիները» հունվարին կփորձեն պայմանագիր կնքել Բյուկենենի հետ:
«Բրյուգեն» նախկինում խաղացողի համար խնդրել էր մոտ 20 միլիոն եվրո՝ հաշվի առնելով, որ կանադացու պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը: