Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել այս ցանկը․ նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 180 մլն եվրո։
Երկրորդն այս ցուցանիշով «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական է․ նրա տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 120 մլն եվրո։ Լավագույն քառյակում են նաև «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներ Ֆոդենն ու Ռոդրին․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ, լավագույն տասնյակում ընդգրկվել են «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» 4-ական ներկայացուցիչ։